Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին կարծում է, որ 2012 թվականի աշխարհի լավագույն մարզիչի մրցանակը պիտի տրվի Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
«Ես իմ ձայնը տալիս եմ Մոուրինյոյին. նա աշխարհի մեծագույն մարզիչներից է: Մոուրինյոն չափազանց շատ բան է արել «Պորտու»-ում, «Չելսի»-ում, «Ինտեր»-ում և հիմա «Ռեալ»-ում է անում»,- ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Սկոլարիի խոսքերը:
Հիշեցնենք, որ տարվա լավագույն մարզիչի մրցանակին են հավակնում Ժոզե Մոուրինյոն, Խոսեպ Գվարդիոլան ու Վիսենտե դել Բոսկեն:







































