Կանադական Toronto Star թերթին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն անդրադարձել է Թուրքիայի դպրոցներում հիջաբ (մահմեդական գլխաշոր) կրելու արգելքի վերացմանը.
«Հիջաբն արգելող կառավարությունները ժողովրդավարական չեն: Նրանք, ովքեր հիջաբը համարում են խորհրդանիշ, սխալվում են: Ես չեմ կարծում, թե իգական սեռը հիջաբը կրում է որպես ինչ-որ բանի խորհրդանիշ: Այն Թուրքիայում երբեք չի հանդիսացել որպես դիմակայության, պայքարի խորհրդանիշ: Յուրաքանչյուր ընտանիքում մեկը կարող է հիջաբ կրել, իսկ մյուսները՝ ոչ: Դա յուրաքանչյուրի անձնական ու բացառապես ժողովրդավարական ընտրությունն է»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի դպրոցներում արգելված է հիջաբի կրումը:








































