«Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը հաստատել է, որ մոտ ժամանակներս պատրաստվում է լքել Անգլիան և ուժերը փորձել այդ երկրի սահմաններից դուրս: Նրա ծառայություններով մասնավորապես հետաքրքրված են «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն:
«Հիանալի կլիներ, եթե հնարավորություն ունենայի ուժերս փորձել այլ առաջնություններում: Միշտ նշել եմ, որ հաճույքով արտասահման կմեկնեի: Եթե արտասահմանյան որևէ ակումբ հետաքրքրվի իմ ծառայություններով, կուսումնասիրեմ այդ առաջարկը»,- լրագրողներին է հայտնել 23-ամյա Բեյլը:
Հիշեցնենք, որ Բեյլը հանդես է գալիս «Տոտենհեմ»-ում 2007 թվականից` տեղափոխվելով «Սաութհեմփթոն»-ից: Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 14 հանդիպման և հեղինակել 6 գոլ:





































