«Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ավրաամ Գրանտը կարող է լոնդոնյան ակումբ վերադառնալ: «Արիստոկրատներ»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը ցանկանում է Գրանտին տեսնել իր թիմում` խորհրդականի կարգավիճակով:
Իսրայելցի 52-ամյա մասնագետի` լոնդոնյան ակումբ տեղափոխությունն ավելի հավանական կդառնա, եթե Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ «Չելսի»-ն շարունակի միավորներ կորցնել:
Հիշեցնենք, որ Բենիտեսի գլխավորությամբ «Չելսի»-ն 2 խաղ ավարտել է ոչ ոքի (0:0` «Մանչեսթեր Սիթի»-ի և «Ֆուլհեմ»-ի դեմ), իսկ «Վեսթ Հեմ»-ին զիջել է 3:1 հաշվով:












































