Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն, ով ապաքինվում է ծանր վնասվածքից, չի կորցնում իր կենսուրախությունն ու մարտական տրամադրվածությունը:
«Ես ինձ համարում եմ աշխարհի լավագույն ձապ պաշտպան: Ես պետք է այդպես մտածեմ. հավատում եմ ուժերիս ու ավելի ու ավելի շատ եմ ցանկանում վերադառնալ խաղադաշտ:
Ինչ վերաբերվում է իմ խաղին, ապա ես օրինակ եմ վերցնում Ռոբերտո Կարլոսից: Մենք միասին խաղացել ենք մոտ 6 ամիս, ու նրանից շատ բան եմ սովորել»,- հայտարարել է Մարսելոն:
Սպասվում է, որ խաղացողը շարք կվերադառնա դեկտեմբերին կամ հունվարին:









































