ՆԱՏՕ-ն դիտարկում է արևելյան ճակատում խոշորագույն բազայի ստեղծման տարբերակը՝ կապված այն բանի հետ, որ Ռուսաստանի սահմանների մոտ տեղակայվեն արագ արձագանքման ենթակառուցվածքներ:
Նման առաջարկով է հանդես եկել Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը:
«Քննարկվում են բազավորման հնարավոր կետերը, սակայն բազայի ստեղծման ֆավորիտ է համարվում Բալթիկ ծովի ափին տեղակայված լեհական Շչեցին քաղաքն ու նավահանգիստը», նրա խոսքերը մեջբերում է The Times-ը:
«Գեներալ Բրիդլավը ծրագրում է բազայում տեղակայել զինատեսակներ, զինամթերք, պարեն՝ կապված այն բանի հետ, որ կարճ ժամանակում ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներն ապահովվեն ճգնաժամի առաջացման դեպքում»,- ասել է Բրիդլավը:










































