Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը առաջատար է ամերիկյան Time ամսագրի «Տարվա մարդու» ընտրության օնլայն քվեարկությունում: Նա առաջ է անցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից, Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադից և հարավկորեացի ռեփեր Psy-ից: Այս մասին հայտնում է Vedomosti-ն:
Կիմ Չեն Ինի օգտին է քվեարկել ավելի քան 1.5 մլն մարդ: Նրան իր ժողովրդականութամբ հաջորդում է Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին՝ 343 հազար ձայնով: Նոյեմբերի 6-ին ԱՄՆ նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետում վերընտրված Օբամայի օգտին է քվեարկել ավելի քան 60 հազար մարդ:
Քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 12-ին: Time ամսագրի վարկածով «Տարվա մարդը» կհայտարարվի դեկտեմբերի 14-ին:









































