Օրերս ԳԱԼԱ Նյուս Հավելվածին հյուրընկալվել է ԱԺ պատգամավոր , ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նա անդրադարձել էր թիվ 35 ընտրատարածքում կայանալիք ԱԺ պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին, և Գյումրու քաղաքապետի այն հայտարարությանը, թե ինքը սատարում է ՀՀԿ-ական Արման Սահակյանին:
Այս հարցի վերաբերյալ Լևոն Զուրաբյանը մասնավորապես նշել էր հետևյալը. «Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով մի քանի օր առաջ իր դիրքորոշումը հայտնեց Գյումրու թիվ 35 ընտրատարածքում ընտրությունների և առաջադրված թեկնածուների վերաբերյալ, ոչ միայն իր սեփական դիրքորոշումն է արտահայտել, այլև անհարմար վիճակի մեջ է դրել ԲՀԿ-ին և չի ճշտել ոչ ԲՀԿ կենտրոնական գրասենյակի, ոչ առաջնորդի հետ, ավելին, ԲՀԿ-ում բոլորը անակնկալի են եկել այդ հայտարարությունից:
Սա նշանակում է, որ Սամվել Բալասանյանն իրեն վերածել է Սերժ Սարգսյանի ստրուկի. նա վարկաբեկում է իրեն,-նշել էր Լևոն Զուրաբյանը»:










































