Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում Երևանի «Փյունիկ»-ը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Կապանի «Գանձասար»-ին:
Հյուրերին, թվում էր, հաջողվում է առավելության հասնել տանտերերի հանդեպ՝ տանելով կամային հաղթանակ, սակայն խաղավարտին՝ ավելացված ժամանակի 6-րդ րոպեին, «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները հավասարեցնում են հաշիվը:
«Փյունիկ» – «Գանձասար»՝ 1:1
Գոլերը՝ (19ʹ) Դումբիա Դիակարիդիա, (90+6ʹ) Դավիթ Մանոյան:









































