Մարիա Կալլասը (Սեսիլիա Սոֆյա Աննա Մարիա Կալոգերոպուլոս) ծնվել է 1923 թ. դեկտեմբերի 2-ին Նյու Յորքում, հույն էմիգրանտների ընտանիքում: Ծնողները մեծ ուշադրություն են դարձրել իրենց դստեր երաժշտական կրթությանը: 5 տարեկանում նա սկսել է դաշնամուրի պարապմունքները, իսկ 8 տարեկանում սկսել է վոկալ պարապել: Երաժշտական կրթությունը շարունակելու նպատակով Մարիան վերադարձել է Աթենք, որտեղ ընդունվել է Աթենքի կոնսերվատորիա, որը ղեկավարում էր իսպանացի երգիչ Էլվիրա դե Իդալգոն: Հենց Աթենքում է տեղի ունեցել Մարիայի օպերային առաջին ելույթը: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Մարիան վերադարձել է Նյու Յորք և արդեն երկու տարի անց «Ջոկոնդա» օպերայով հանդես եկել «Արենա դի Վերոնա» ամֆիթատրոնի բեմում: Այդ ելույթով կտրուկ աճում է երգչուհու ժողովրդականությունը:
1949 թ. նա անում է անհնարինը՝ երգում է վոկալ առումով անհամատեղելի պարտիաներ: «Չորս ձայն մեկ կոկորդում»,-ասում էին նրա մասին:
Նույն տարում նա շրջագայության է մեկնում Հարավային Ամերիկա: 3 տարի անց նրա հեղինակությունը գագաթնակետին է հասնում: Նա նիհարում է 30 կգ-ով: Ձևավորվում է նրա բեմական կերպարը:
1959 թ. նա կորցնում է ձայնն ու հեռանում բեմից, իսկ բեմ վերադառնալու փորձը (1964թ.) անհաջողությամբ է պսակվում: 1969 թ. Մարիան Մեդեայի դերով նկարահանվում է Պիերա Պաոլո Պազոլինիի ֆիլմում: Կյանքի վերջին տարիներին նա բնակվել է Փարիզում, մահացել 1977 թ. սեպտեմբերի 16-ին:









































