Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Միլիոնավոր դրամների դատական հայցեր ՊԵԿ-ից` գումարի բռնագանձման պահանջով. Հարկայինն արշա՞վ է իրականացնում

Գործարարներին հարկային դաշտ հրավիրելու և ստվերից դուրս գալու վարչապետի հայտարարություններին զուգընթաց այս օրերին բավական մեծ թիվ են կազմում տնտեսվարողների դեմ ՊԵԿ-ի դատական հայցերը դատարաններում: Խոսքը գումարների բռնագանձման պահանջով ընկերությունների և անհատ ձեռներեցների դեմ վարչական հայցերի մասին է: Դատական հայցերի քանակով ՊԵԿ-ը, թերևս, զիջում է միայն ոստիկանությանը:

Ֆինանսների նախարարության հետ միավորված հարկային պետական տեսչությունն այս օրերին միլիոնավոր դրամների պահանջներ է ներկայացրել տնտեսվարողներին:

Օրինակ՝ Ավան-Առինջում գրացված «Վառադ» ընկերությունից ՊԵԿ-ը պահանջում է բռնագանձել 268 մլն 554 հազար դրամ՝ որպես հարկային պարտավորություն, «Դվին կոնցեռնից»` 86 մլն 404 հազար դրամ, «Բիզի գրուպ» ընկերությունից՝ 16 մլն 814 հազար դրամ, «Բյուրակն» ՍՊԸ-ից՝ 14. 5 մլն դրամ, «Եղվարդ համալիրից»` 11. 9 մլն դրամ, «Ֆիրմա ֆլամինգո» ընկերությունից՝ 3 մլն 292 հազար դրամ, «Սուն-Սան» ընկերությունից ՊԵԿ-ը պահանջում է բռնագանձել 1 մլն 858 հազար դրամ, «Արմեն Արսենի մոտ» ՍՊԸ-ց՝ 1.6 մլն դրամ, «Վարդան Փեփոյան» ընկերությունից ՊԵԿ-ի պահանջը բավարարելու դեպքում պետք է բռնագանձվի 7 մլն 272 հազար դրամ, «Արնիս ֆարմ» ՓԲԸ-ից՝ 458 հազար դրամ, «Զիմունեքս» ընկերությունից՝ 501 հազար դրամ, «Ան Ջոն» ընկերությունից՝ 3 մլն 222 հազար դրամ, «Մետալլեքս» ՍՊԸ-ից՝ 8 մլն 50 հազար դրամ, «Արման» ընկերությունից` 727 հազար դրամ, «Մասթեր լայն» ընկերությունից պետք է, ըստ ՊԵԿ-ի, բռնագանձել 927 հազար դրամ, «Թեմ թրասթ»-ից` 1.1 մլն դրամ և այսպես շարունակ:

Գործարար հավասար պայմանների մասին հայտարարող կառավարությունը չի մոռացել նաև անհատ ձեռներեցներին. Վարչական դատարանում այս օրերին քննվում են ՊԵԿ-ի մի քանի տասնյակ հայցեր ԱՁ-ների դեմ: Ալինա Մխիթարյան անհատ ձեռներեցից ՊԵԿ-ը Վարչական դատարանում պահանջում է բռնագանձել 425 հազար դրամ, ԱՁ Հարություն Միրոյանից ՝ 499 հազար դրամ, ԱՁ Նորայր Ալեքսանյանից՝ 416 հազար դրամ, անհատ ձեռներեց Ռաֆիկ Բարսեղյանից ՊԵԿ-ը պահանջում է բռնագանձել 352 հազար դրամ, Անդրանիկ Բաղդասարյան անհատ ձեռներեցից՝ 809 հազար դրամ, ԱՁ Դավիթ Նիկոլյանից՝ 382 հազար դրամ և այլն:

ՊԵԿ-ի դատական հայցերի պատասխանողների ցանկից երևում է, որ հիմնական թիրախը փոքր ու միջին բիզնեսն է: Վերոնշյալ գործերը դեռ Վարչական դատարանում են և դրանցով դեռ վճիռներ չկան: Կան նաև գործարարներ, որոնք հակընդդեմ հայցեր են ներկայացնում, բայց դրանք շատ քիչ են՝ բառացիորեն մի քանիսը:

Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարությունը օրերս հրապարակել է հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների հաշվետվությունը՝ ցույց տալու համար, թե որքան հարկ են ստվերից դուրս բերել: Այդ հաշվետվությամբ ֆիննախը ներկայացնում է, որ առանձնացվել են առավել ռիսկային 1200 հարկ վճարողներ, որոնց մոտ իրականացվել են ստուգումներ: Իսկ այդ 1200-ից 98 տնտեսվարողներ 2014 թվականի ընթացքում տարեկան շահութահարկի հաշվարկներով շահութաբերության ցածր ցուցանիշ են հայտարարագրել, ինչը ճշգրտված հաշվարկների արդյունքում կազմել է 391 միլիոն 655 հազար դրամ լրացուցիչ շահութահարկ: Այդ գումարից ավելի քան 268 միլիոն դրամը բաժին է ընկնում 15 հարկ վճարողների: Սա նշանակում է, որ 2014 թվականի ընթացքում այդ 98 կամ 15 ընկերությունները պետությունից թաքցրել են 391 մլն կամ 268 մլն դրամ շահութահարկ:

Ֆիննախն իր հաղորդագրության մեջ նշել է միայն այս վերջին 15 տնտեսվարողների անունները: Դրանցից ամենաշատ՝ 57,3 մլն դրամ շահութահարկ թաքցրել է բենզինի բիզնեսով զբաղվող «ՍԻՊԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՇՆ» ընկերությունը: Երկրորդը «Ադամիում» ընկերությունն է` 36 մլն թաքցրած շահութահարկով: Երրորդը տեխնիկայի ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Արայ» ընկերությունն է` 35,7 մլն դրամ թաքցրած շահութահարկով: Իսկ չորրորդ և հինգերորդ տեղերում են «Արաքս թռչնաֆաբրիկան»` 32,6 մլն և «Ֆիրմա Գ.Ա.Խ.»-ն` 31,1 մլն դրամ շահութահարկով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում