Անգլիայի Պրեմիեր Լիգայի տասնհինգերորդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Արսենալ» – «Սուոնսի» դիմակայությունը:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի անակնկալ հաղթանակով՝ 0:2 հաշվով: Հատկանշական է, որ հյուրերն առավելության հասան լոնդոնյան թիմի հանդեպ խաղավարտին՝ երկու գոլերն էլ հեղինակելով հանդիպման ավարտից րոպեներ առաջ:
Գոլը՝ (88ʹ, 90+2ʹ) Միչու:
Հետաքրքիր է, որ լոնդոնյան ակումբն արդեն երրորդ անընդմեջ հանդիպումն է, որ չի կարողանում հաղթել Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում:












































