Այսօր՝ ձմռան առաջին օրը, Անգլիայի Պրեմիեր Լիգայի տասնհինգերորդ տուրի շրջանակներում տեղի են ունենում մի շարք հանդիպումներ, որոնցից էր նաև «Վեսթ Հեմ» – «Չելսի» դիմակայությունը:
Ռաֆայել Բենիտեսի՝ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնելը բազմաթիվ խոսակցությունների առիթ դարձավ. շատերը դեմ են նրա մնալուն, շատերը՝ կողմ: Ինչևէ, իսպանացի մասնագետի գլխավորությամբ «Չելսի»-ն արդեն երկրորդ անընդմեջ հանդիպումն է՝ չի կարողանում առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Եթե նախորդ խաղում անգլիական ակումբին հաջողվեց ոչ-ոքի խաղալ, այս անգամ դա էլ չստացվեց. «Վեսթ Հեմ»-ը 3:1 հաշվով սեփական խաղադաշտում պարտության մատնեց լոնդոնցիներին:
Գոլերը՝ (13ʹ) Մատա, (63ʹ) Քոուլ, (86ʹ) Դիամե, (90+1ʹ) Մայիգա:
«Չելսի»-ի մեկնարկային կազմն այսպես էր.
Չեխ, Քոուլ, Կեհիլ, Իվանովիչ, Ասպիլիկուետա, Օբի Միկել, Ռամիրես, Մոզես, Ազար, Ֆերնանդո Տոռես, Մատա:
Մոզեսն ու Ազարը փոխարինվեցին՝ իրենց տեղը զիջելով Օսկարին ու Մարինին:
W 0-1 Mata by ourmatch
Cole 1-1 C by ourmatch
Diame 2-1 C by ourmatch
Maiga 3-1 C by ourmatch








































