«Միլան»-ի, «Յուվենթուս»-ի և «Ինտեր»-ի նախկին կիսապաշտպան Պատրիկ Վիեյրան վստահ է, որ Ա Սերիայի շրջանակներում ռասիստական դրսևորումները միշտ տեղի կունենան, քանի որ այդ հարցը որևէ մեկը չի փորձում լուծել:
36-ամյա ֆուտբոլիստը երկար տարիներ է անցկացրել Անգլիայի Պրեմիեր Լիգայում, որտեղ ներկայումս ռասիստական աղմկահարույց միջադեպեր են տեղի ունենում:
«Ես վստահ եմ, որ Իտալիան չի ցանկանում պայքարել ռասիզմի դեմ: Չեմ ցանկանում Անգլիան և Իտալիան նույն հարթությունների վրա դնել, քանի որ Ա Սերիայում երբեք չեն հակադրվելու այդ երևույթին:
Եթե դու սևամորթ ֆուտբոլիստ ես և գնում ես խաղալու Իտալիայում, ապա պետք է սպասել և ընդունել այն փաստը, որ անընդհատ ռասիստական բնույթի վիրավորանքների ես ենթարկվելու»,- նշել է Վիեյրան:








































