Monday, 22 06 2026
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները

Լոռու մարզպետ` «Հանրապետականին կմիանան նաև այլ քաղաքական ուժեր». մամուլ

Այս օրերին ՀՀ մարզերի ղեկավարները «կամաց-կամաց» պատրաստվում են նախագահական ընտրություններին` իրականացնելով, ինչպես իրենք են ասում` մի շարք միջոցառումներ: Այդ միջոցառումների շարքում հատկապես տարածված է հանդիպումը տեղի կրթօջախների աշխատակիցների հետ: Զավեշտալին այն է, որ մարզերում կան ուսուցիչներ, ովքեր երկու կուսակցական վկայական ունեն: Սակայն ընտրություններից առաջ նրանք գրեթե միշտ ընտրում են Հանրապետական մեծամասնությանը: Ինչևէ, երեկ «168 ժամ»-ը փորձեց որոշ հարցերի պատասխաններ ստանալ Լոռու ՀՀԿ-ական մարզպետ Արթուր Նալբանդյանից:

– Արդեն սկսե՞լ եք իրականացնել նախընտրական միջոցառումներ:

– Մեզ մոտ նախընտրական որևէ միջոցառում չենք անում, որովհետև նախընտրական շրջանը դեռ չի սկսվել: Մենք զբաղվում ենք մեր գործառույթներով, մեր աշխատանքներով:

– Այսինքն` դեռ կրթօջախների աշխատակիցների հետ հանդիպումներ չե՞ք կազմակերպել, նրանց ցուցումներ չե՞ք տվել:

– Մեր մարզում նման ցուցումներ որևէ մեկին չենք տվել:

– Այդ դեպքում ի՞նչ միջոցառումներ եք կազմակերպում:

– Մենք զբաղվում ենք մեր գործառույթներով: Մարզպետարանն իրականացնում է իր աշխատանքները: Խոսքը դրա մասին է:

– Եթե «Բարգավաճ Հայաստանը» թեկնածու առաջադրի` ի դեմս կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, ինչպե՞ս կգնահատեք նրա հնարավորությունները Լոռու մարզում:

– Ես որևէ թեկնածուի չեմ ուզում թերագնահատել, համենայն դեպս, չեմ էլ ուզում ժամանակից շուռ առաջ ընկնել: Մի քանի օր համբերեք, և ամեն ինչ կհստակեցվի` այդ թվում` նաև քաղաքական դաշտը: Այդ ժամանակ ես Ձեր բոլոր հարցերին մանրամասն կպատասխանեմ:

– Դա ենթադրո՞ւմ է, որ Դուք վստահ չեք, որ Գ. Ծառուկյանն առաջադրվելու է:

– Ես որևէ թեկնածուի առաջադրվելու կամ չառաջադրվելու հարցում չեմ կարող պատասխան տալ:

– Որպես մարզի ղեկավար` չգիտե՞ք, թե, օրինակ, «Բարգավաճ Հայաստանն» ինչ հնարավորություններ ունի Ձեր ղեկավարած մարզում:

– Սա խորհրդարանական ընտրություն չի, որ ես քաղաքական իմ գնահատականը տամ քաղաքական որևէ ուժի: Սրանք նախագահական ընտրություններն են, որտեղ դաշտը դեռ հստակ չի, և թեկնածուներն էլ` առավել ևս:

– Ձեր մյուս գործընկեր-մարզպետները մեզ հետ զրույցում նշել էին, թե խորհրդարանական ընտրություններն ակնհայտ պատկեր են ստեղծում նաև նախագահական ընտրությունների համար: Համամի՞տ եք:

– Ինչ-որ տեղ` այո, իհարկե, որովհետև Հանրապետական կուսակցությունը մոտ 52 % ձայն է հավաքել խորհրդարանական ընտրություններում: Ինձ թվում է` սա պետք է շատ բան հուշի:

– Բայց Դուք նշել էիք, թե դրանք տարբեր են:

– Իհարկե, տարբեր ընտրություններ են, և ես համոզված եմ, որ մեր թեկնածուն` երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, էլ ավելի շատ ձայներ կունենա, քան 52%-ն է, որովհետև Հանրապետականին միանալու են նաև այլ քաղաքական ուժեր:

– Այսինքն` հնարավոր համարո՞ւմ եք, որ Լոռու մարզում կարող է կրկնվել Գյումրիի թիվ 35 ընտրատարածքի նախադեպը, որտեղ ԲՀԿ-ական քաղաքապետը հայտարարեց ՀՀԿ թեկնածուին սատարելու մասին:

– Լոռու մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ` որպես համայնքի ղեկավար, ընդամենը մեկն է` Արևածագ համայնքի ղեկավարը: Այն շատ փոքր համայնք է, և էական ազդեցություն չի կարող ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում