Հոլանդական «Ֆեյենորդ»-ի պաշտպան Ստեֆան դե Վրեյը կարող է իր կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
Ինչպես հայտնում է Sunday Mirror-ը, ֆուտբոլիստին իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ Լուի վան Գալը, ում գլխավորությամբ Դե Վրեյը խաղացել է Հոլանդիայի ազգային հավաքականում: Սպասվում է, որ 22-ամյա պաշտպանը մոտ օրերս կժամանի Մանչեսթեր՝ «Կարմիր Սատանաներ»-ի հետ պայմանագիր կնքելու համար: Տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 10 մլն եվրո:
Նշենք, որ «Յունայթեդ»-ը ցանկանում է գնել նաև Հոլանդիայի ազգային հավաքականի մեկ այլ պաշտպանի տրանսֆերը: Խոսքը գնում է Դեյլի Բլինդի մասին, ով հանդես է գալիս «Այաքս»-ի կազմում:









































