Friday, 19 06 2026
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի

«Հայաստանը պետք է էլ ավելի զգուշանա Ռուսաստանից, նոր սադրանք է առաջանում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Իգոր Մուրադյանը:

-Պարոն Մուրադյան, օրեր առաջ Ուկրաինայի օդային տարածքում ոչնչացվեց մալայզիական ինքնաթիռը՝շուրջ 300 ուղևորով, որն Ամստերդամից ուղևորվում էր Կուալա Լումպուր: Ձեր կարծիքով՝ի՞նչ տեղի ունեցավ, և ինչպիսի՞ն են լինելու կատարվածի քաղաքական հետևանքները:

-Միացյալ Նահանգները անում է հնարավոր ամեն ինչ այդ ողբերգության պատճառներն ու հանգամանքները պարզելու համար, և արբանյակներից ստացված ինֆորմացիան արդեն շատ բանի մասին է խոսում: Ինքնաթիռը խփվել է գետնից, այսինքն՝ այն հրթիռով, որը բաց է թողնված մի տարածքից, որը ղեկավարում են ապստամբներն ու Ուկրաինայի մասնատվածության կողմնակիցները: Ռուսներն այդ տարածքն անվանում են Դոնեցկ-Լուգանսկ հանրապետություն, հրթիռը կարող էին բաց թողնել միայն լավ պատրաստված մասնագետները, նման տեխնիկա ունի ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ուկրաինան:

Ինքը՝ Ռուսաստանը, չի առաջարկել որևէ գիտակից վարկած, չնայած ունի տեխնիկական այն հնարավորությունները, որոնք թույլ կտան բացահայտել ճշմարտությունը: Այն տարբերակները, որ առաջ են քաշում ռուսական ԶԼՄ-ները, հիմնված են կանխամտածված կեղծիքի վրա և դա էլ ավելի է ակնառու է դարձնում հանցավոր միտումն այդ ամենում:

Մոսկվան շատ վախեցած է՝ նշանակում է կա ինչից վախենալ: Ռուսաստանը մեկ տարբերակ ունի՝ այն, որ եթե պարզվի, որ ինքնաթիռը չեն խփել ռուսական բանակի ուժերը, այլ ապստամբների կողմից է եղել, բայց այն զենքով, որը նրանց Ռուսաստանն է տվել: Դժվար թե ինքնաթիռը խփելու հրահանգը անմիջականորեն Մոսկվայից է տրվել:

Ավելի շուտ ռուս ապստամբները, որոնք մինչ այդ բազմիցս խփել են ուկրաինական ինքնաթիռներ և ուղղաթիռներ, «անտեսվել էին». և որոշեցին մի թռչող ինքնաթիռ էլ խփել: Ցանկացած պարագայում այդ ողբերգության պատասխանատվության մեծ մասը կրելու է Ռուսաստանը:

Ես չեմ կարող խոսել Ռուսաստանի իրավական պատասխանատավության մասին, բայց այն անկասկած կրում է քաղաքական և բարոյական պատասխանատվություն:

Այս իրադարձության պատճառով հնարավոր է միջազգային պատժամիջոցներն էլ ավելի ուժեղանան՝ այդ թվում կարող է եվրոպացիներին հասկացնել, որ այդ պատժամիջոցներն իսկապես հարկավոր են, այնպիսի պատժամիջոցներ, որոնք մինչ այսօր ոչ մի պետության դեմ չեն ընդունվել:

Միջազգային հանրությունը կարող է պահանջել Պուտինի և Ռուսաստանի քաղաքական իշխանության դատապարտումը, բայց դժվար թե բանը դրան հասնի:

Նույնիսկ 300 մարդու կյանքը, այդ թվում՝ երեխաների կյանքը, նման պատժամիջոցներ կիրառելու համար գործոն լինել չեն կարող: Ամենամեծ բանը, որ կլինի, այն է, որ Ռուսաստանին կստիպեն փոխհատուցել բարոյական և նյութական վնասները:

Դրա հետ մեկտեղ, արևմտյան հանրությունը ծայրահեղ անհանգստացած է և որոշում կկայացնի ռազմական և տնտեսական օգնություն ցուցաբերել Ռուսաստանին: Հասկանալի է, որ Ուկրաինայում պատերազմը կդառնա ավելի լեգիտիմ Կիևի կողմից և մեծ թափ կստանա: Հնարավոր է՝ ավելի շատ կոշտություն թույլատրվի, և զոհերն էլ ավելի շատ լինեն:

– Հնարավո՞ր է, որ ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված նոր իրավիճակը տարածվի նաև Հարավային Կովկասի վրա:

-Պետք է այլ կերպ քննարկել: Ուկրաինական իրադարձություններն արդեն բերել են նրան, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն վերանայեցին իրենց ծրագրերը սևծովյան-կովկասյան տարածաշրջանում և նրան, որ պետություններն ավելի արագ ինտեգրվեն Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին: Հարավային Կովկասում դա ամենից շատ վերաբերում է Վրաստանին, բայց և Հայաստանն էլ դիտարկվում է որպես ՆԱՏՕ-ի նոր գործընկեր և ակտիվացվում է նրա մասնակցությունը ալյանսի ծրագրերում:

ՆԱՏՕ-ից դուրս էլ ԱՄՆ-ն ջանքեր կգործադրի, որպեսզի ռազմական և քաղաքական աջակցություն ցուցաբերի Հայաստանին:

ԱՄՆ-ում միանգամայն հասկացել են Եվրամիության սխալը և կսկեն աշխատել այն խնդրի վրա, որ դառնան Հայաստանի անվտանգության երաշխավորը:

Պետք է ասել, որ ամեն դեպքում տարածաշրջան է վերադառնում «բուշիզմի» քաղաքականությունը, այսինքն՝ ուզի Հայաստանի ղեկավարությունը, թե ոչ՝ ԱՄՆ-ն Հայաստանին կներառնի իր ռազմավարության մեջ: Դա անկասկած կիևյան «Մայդանի» արդյունքն է:

Անկասկած, Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ կխորացնի ճնշումը: Այդ ողբերգությամբ ուկրաինական իրադարձությունները նոր փուլ են մտնում, և դա իհարկե շատ մեծ ուշադրություն կպահանջի Հայաստանից նույնպես:  Այս փուլում կխորանա Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը. դա Հայաստանին կարո՞ղ է անհանգստացնել:

-Կարծում եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև տարաձայնությունների խորացում կլինի, այն արդեն խորանում է: Եթե Հայաստանը ապրեր այդ ժամանակահատվածը և չենթարկվեր Ռուսաստանի կամքին սեպտեմբերի երեքին, ապա սպառնալիքների մակարդակն ավելի ցածր կլիներ գոնե այն բանի համար, որ Հայաստանը ինտեգրված կլիներ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։

Հիմա մենք բաց ենք թողել մեր «նշանը»-ը՝ ինչպես ասվում է բանտախցերում: Երբ այնտեղ վատ է լինում իրավիճակը, ինչ-որ մեկը փորձում է փոխել այդ «նշանը»-ը, բայց իրավիճակն էլ ավելի է վատանում: Դրա համար պետք էր պահել դա: Հիմա Ռուսաստանի կողմից սպառնալիքներն ավելի առարկայական են դարձել:

Ռուսաստանի դեսպանը, որը հայտնի է «Վոլինկա» մականվամբ, հայտարարում է, որ Ռուսաստանին չեն հետաքրքրում Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունները: Իսկ ինչո՞ւ չպետք է հետաքրքրված լինի Ռուսաստանը, դեբի՞լ է:

Չհետաքրքրվել Հայաստանի վրա արտաքին ճնշման լծակներո՞վ և նրանով, թե ինչպես Հայաստանն ավելի կապեն Ռուսաստանին: Ո՞վ քեզ կհավատա, «Վոլինկա՞»:

Պետք է շատ զգուշանալ Ռուսաստանից, անկասկած մեծ սադրանք է առաջանում:

Նրա սադրանքներից միակ երաշխավորը դա այն ձեռնաշղթաներն են, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն են իր վրա հագցրել այնպես, ինչպես նրանք փորձեցին դա անել Ուկրիանայում և նրան հիասթափեցրեցին Ուկրաինայի նկատմամբ ինտերվենցիա իրականացնելու հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում