Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը այսօր Քաթարում կհանդիպի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի հետ, որպեսզի քննարկի Իսրայելի հետ կրակի հնարավոր դադարեցումը, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով Աբասին մոտ կանգնած անանուն աղբյուրին:
«Աբասը կհանդիպի Մաաշալի հետ, որպեսզի քննարկի կրակի դադարեցման ձեռքբերումների ուղիները Գազայի հատվածում»-, հայտարարել է գործակալության աղբյուրը:






































