«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշին դուր չեն գալիս Լուկա Մոդրիչի`Գարեթ Բեյլի ապագային վերաբերող հայտարարությունները:
«Ես հասկանում եմ, որ Լուկային դուր է գալիս խաղալ Բեյլի հետ միասին, ու նա կցանկանար տեսնել Գարեթին «Ռեալ»-ում, բայց այս տրանսֆերն անհնարին է:
Մենք պետք է պահպանենք մեր առանցքային խաղացողներին, որպեսզի կարողանանք հասնել մեր առաջ դրված խնդիրների լուծմանը: Ցանկանում ենք Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել:
Իսկ Մոդրիչն ավելի լավ կանի`մտածի «Ռեալ»-ի ու իր մասին, չէ որ նրանց շատ բարդ հանդիպում է սպասվում «Ատլետիկո»-ի դեմ»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում The Guardian-ը:








































