Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ոչ մի ճնշում չի զգում ակումբի ղեկավարության կողմից:
«Հարաբերություններս ակումբի ու խաղացողների հետ միշտ էլ լավ են եղել: Առողջական խնդիրներ էլ չունեմ ու աշխատում եմ այնպես, ինչպես արդեն մի քանի տարի շարունակ աշխատել եմ:
Կլինե՞մ այստեղ արդյոք մրցաշրջանի վերջում: Սա դատարան չի, այլ մամլո հանդիպումների սրահ:
Ես պարզապես վարձու աշխատող եմ, իսկ նրանք, ովքեր որ պետք է որոշեն, թող ասեն` գոհ են ինձանից թե ոչ: Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես շա՜տ լավ հարաբերություններ ունեմ ակումբի ղեկավարության ու նախագահի հետ», – Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում BBC-ն:











































