Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է «Աթլետիկո Մադրիդ»-ի դեմ կայանալիք առաջիկա դերբիի մասին:
«Մեզ համար այս հանդիպումը կարևորագույններից է: Հուսով ենք՝ այս հանդիպումը մեզ համար շրջադարձային կլինի: «Բետիս»-ի դեմ հանդիպման կորուստը կարող ենք առաջիկա հանդիպմանը հաղթելով լրացնել:
Այս դերբին տարբերվելու է նախորդներից: «Աթլետիկո»-ն այս տարի չափազանց ուժեղ է»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Կասիլյասը:








































