Monday, 13 05 2024
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար

Երբեք չենք իմանա`ով սա արեց․Ա. Մանուչարյանը՝ ուկրաինական երկնքում կործանված Boeing-ի մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ղարաբաղ»կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

-Պարոն Մանուչարյան, երեկ Ուկրաինայի արևելյան տարածքումշուրջ 300 ուղևորով ոչնչացվեց   մալայզիական ինքնաթիռ: Համացանցում արդեն իսկ կան ձայնագրություններ, որոնք վկայում են, որ ինքանթիռը հարվածել են Դոնեցկի շրջանի անջատողականները: Ձեր կարծիքով՝ որո՞նք են լինելու այս ամենի հետևանքները: Ակնհայտ է, որ Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունն էլ ավելի է սրվելու:

-Խաղաղ ժողովրդով ինքաթիռները գործիք են: Երբ սեպետմեբերի 11-ը եղավ, մեզ թվաց, թե ինչ-որ խելագար է դա արել: Ես չեմ կարող ժխտել, որ սա պատահականություն է, բայց ավելի մեծ հավանականություն կա, որ պլանավորված է: Ու թող ոչ մեկ չասի ձայնագրություն կա կամ մատնահետք: Մենք երբեք չեն իմանալու, թե ով սա արեց: Դա ավելի շուտ երևալու է հետագայում վերլուծություններից, թե ով ինչքանով օգտագործեց: Բայց անգամ դա մեզ չի փրկում ճշմարտության որոնումների ճանապարհին, որովհետև կարող է օգտվողը ավելի ճարպիկ մեկ ուրիշն էր:

Այդպիսի գործառույթները գործիք են, բայց այն արդեն սկսվել է, այս վիճակ ինչպե՞ս պետք է անել: Ո՞վ է թույլ տվել, որ ինքնաթիռները թռնեն ռազմական գոտու վրայով: Ասենք, թե Ուկրաինայի ղեկավարությունը խելքը թռցրել է կամ ինչ-ինչ հաշվարկներով դա թույլ է տվել, ինչո՞ւ է միջզգային ավիացիոն ընկերությունը թույլ տալիս: Հետևաբար, այդ բոլորը գտնվում են մի տիրույթում, որոնք թույլ են տալիս, որ ինչ-որ պահի ինչ-որ ինքնաթիռ ինչ-որ երեխաներով պետք է լինելու, որ ուրիշ մի ուղեծիր բարձրացնեն ներկայիս ճգնաժամային իրավիճակում: Նրանց համար գոյություն չունի այնպիսի բաներ, ինչպիսին են երեխաներ, սրբություն, մարդկանց կյանք, արյունահեղություն՝ այդ ամենը ընթացիկ գործիքներ են փողի իշխանությունը պահելու համար:

Ռուսաստանի նախագահը Ուկրաինայի իշխանություններին է մեղադրում, իսկ ԱՄՆ-ը՝ Դոնեցկի անջատողականներին, որոնց սատարում է Ռուսաստանը: Ռուսաստան-Արևմուտք դիմակայությանը Հայաստանը դիմադրելու ներուժ ունի՞:

-Մենք պետք է հասկանանք, որ ինչ էլ լինի, օրինակ, արդեն մեր մամուլում գրում են՝ Հայաստանի սահմանապահներն այլևս Ռուսաստանին պետք չեն, ռուսական բազան այլևս պետք չէ Հայաստանին: Ռուսաստանում արդեն կան մարդիկ, որոնք զզվել են մեր հարցադրումներից, որ առանց ամեն ինչի մենք կարող ենք պաշտպանվել: Ես չգիտեմ՝ ով է տեղեկանք ստացել Միացյալ Նահանգներից, որ Ամերիկան մեզ փրկելու է, բայց Ռուսաստանը ստորագրված պարտավորություն ունի։ Երբ խոսում են՝ Ամերիկան է պարտավորված, ես ուզում եմ հասկանալ, ինչից է դա բխում: Մենք մեր ուժը պետք է ամբողջացնենք, որովհետև վաղը կարող են անակնկալներ լինել: Ռուսաստանն իր շահերը պաշտպանող երկիր է, ինչպես ԱՄՆ-ն ու բոլորը այս էգոիզմով լի աշխարհում, և եթե վաղը մենք չկարողացանք այնպիսի կարևորության դրսևորումներ տալ, որ իրենց է հետաքրքրում՝ նա էլ կարող է ուրիշ գործողութունների գնալ, ինչպես որ կարող է անել Բրիտանիան, ԱՄՆ-ը և ցանկացած երկիր:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում