Ինչպես արդեն տեղեկցրել ենք, 91 կգ քաշային կարգում հանդես եկող Ռաֆայել Սիմոնյանը պարտության մատնեց Վրաստանի ներկայացուցիչ Դատա Կվիրկվելային: Մենամարտից հետո Ռաֆայելը հանդիպեց լրագրողների հետ.
-Դժվարությա՞մբ տրվեց հաղթանակը:
-Այո: Ուժեղ հակառակորդ էր, սակայն կարողացա կենտրոնացնել ուժերս:
-Ի՞նչը չէր ստացվում սկզբում:
-Շնչառության հետ կապված խնդիրներ կային, սակայն կարողացա շտկել դա:
-Մարզավիճակդ ինչպե՞ս կգնահատես:
-Նորմալ:
-Ինչի՞ հաշվին կարողացար հաղթել:
-Ֆիզիկական ուժիս հաշվին:
-Հանդիսականների նման աջակցությունն ի՞նչ է տալիս:
-Շատ ոգևորում է:
-Քանի՞ տարի ես զբաղվում այս մարզաձևով:
-6 տարի:
-Աշխարհի առաջնություններին սա քո առաջի՞ն մասնակցությունն է:
-Այո առաջին անգամ եմ մասնակցում: Երկու անգամ մանակցել եմ Եվրոպայի առաջնությանը: 2010թ. գրավել եմ երկրորդ տեղը: Հաջորդ հակառակորդս Մոնտենեգրոյի մարզիկն է, որի հետ ես արդեն մենամարտել եմ 2010թ` Ուկրաինայում և հաղթել եմ 17:3 հաշվով:








































