Ինչպես տեղեկացնում է դանիական ekstrabladet.dk կայքը, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ «Կրասնոդար»-ից «Սպարտակ» տեղափոխության համար դանիական «Ռանդերս» ակումբը փոխհատուցում կստանա:
Հաղորդման համաձայն՝ դանիական թիմը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից մոտ 1,5 միլիոն դոլար կստանա որպես փոխհատուցում, քանի որ «Ռանդերս»-ից «Կրասնոդար» տեղափոխության պայմանագրի կետերից մեկի համաձայն՝ Յուրայի՝ «Կրասնոդար»-ից այլ ակումբ տեղափոխության պարագայում դանիական թիմը պիտի գումար ստանա:
Հիշեցնենք, որ ռուսական «Կրասնոդար» տեղափոխվելուց առաջ Մովսիսյանը հանդես էր գալիս «Ռանդերս»-ի կազմում:



































