Թուրինի «Յուվենթուս»-ը հետաքրքրված է «Կյևո»-ի պաշտպան Մարկո Անդրեոլիի ծառայություններով:
Թուրինյան ակումբը այդ ֆուտբոլիստին համարում է Լուսիոյի հնարավոր փոխարինող, ով, հիշեցնենք, ցանկություն է հայտնել լքել «Յուվենթուս»-ը:
Անդրեոլիի` «Կյևո»-ի հետ պայմանագիրը ժամկետի մեջ կլինի մինչև 2013 թվականը: Ֆուտբոլիստը մասնակցել է Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 7 հանդիպումների և 2 գոլ հեղինակել:









































