Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ն ու Միլանի «Ինտեր»-ը կարող են համաձայնության գալ:
Այդ պարագայում Ֆրանսիա կտեղափոխվի Ուեսլի Սնեյդերը, իսկ հակառակ ուղղությամբ կուղևորվի Խավիեր Պաստորեն, որը չի կարողանում վերագտնել իրեն Ֆրանսիայում:
Ինչ վերաբերում է հոլանդացի խաղացողին, նա խնդիրներ ունի ակումբում: Այս մասին գրում է Gazzetta dello Sport-ը:







































