Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագ Նեմանյա Վիդիչն արդեն սկսել է լիարժեք վերապատրաստման գործընթացը ու կարող է մասնակցել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակներում կայանալիք «Յունայթեդ» – «Կլուժ» հանդիպմանը:
Հիշեցնենք, որ սերբ պաշտպանը բացակայում է սեպտեմբերից, երբ նա ծնկի վնասվածքի բուժման նպատակով վիրահատության ենթարկվեց: Հաղորդման համաձայն՝ Վիդիչն արդեն ապաքինվել է, իսկ մարզչական անձնակազմն իր հերթին ցանկանում է հնարավորություն տալ Նեմանյային կարևոր խաղի ժամանակ:
«Հրաշալի կլինի, եթե նա կարողանա խաղալ չորեքշաբթի: Մենք չենք վախենում հնարավորություն տալ Վիդիչին»,- Sky Sports-ի փոխանցմամբ՝ ասել է Ալեքս Ֆերգյուսոնը:








































