Այսօր աշխատակիցների գործադուլը կաթվածահար է արել Լոս Անջելեսի նավահանգիստներից մեկի աշխատանքը` հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով նավահանգստի տնօրեն Ջերալդին Կացին: Այդ պատճառով Լոս Անջելես բեռնարկղեր տեղափոխող նավերը ստիպված են եղել ուղևորվել Կալիֆոռնիայի այլ նավահանգիստներ:
ԱՄՆ մանրածախ առևտրի ազգային դաշնային ծառայությունը իշխանություններին կոչ է արել միջոցառումներ ձեռնարկել նավահանգստի աշխատակիցների ու նրանց գործատուների միջև կոնֆլիկտը հարթելու համար:
Լոս Անջելեսի նավահանգիստը աշխարհի 7-րդ խոշորագույն ծովային նավահանգիստն է:






































