ՕԵԿ հանրահավաքի ժամանակ, երբ ելույթ էր ունենում կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը՝ բացատրելով, թե ինչու է մտել կոալիցիա և ապա դուրս եկել, մանրամասնում էր այդ ժամանակ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած առանձնազրույցները, մարտյան դեպքերի համար մեղադրում էր իշխանությանը և ընդդիմությանը, հենց այդ ժամանակ բեմ բարձրացավ ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը՝ բոլորին հայտնի Նավակ ճոճողը անունով, և ամբիոնին փակցրեց ԱԽՔ գրությամբ պաստառ:
«Առաջին լրատվական»-ի թղթակցի փոխանցմամբ, ոստիկանության աշխատակիցներն անմիջապես հարթակ են բարձրացել և բռնի ուժով ակտիվիստին հեռացրել բեմից, որից հետո նույն կերպ նստեցրել են ոստիկանության մեքենան:
Այդ ընթացքում ակտիվիստի հետ ոստիկանները վեճի են բռնվել, սկսել անձնական վիրավորանքներ հասցնել Վիլենին: Ոստիկանության աշխատակիցները լրագրողներին չեն մանրամասնել, թե ինչու են բերման ենթարկում ակտիվիստին՝ հորդորելով դիմել 02 ծառայությանը: