Իտալական «Նապոլի»-ի ֆուտբոլիստ Գորան Պանդևը դեռևս չի ապաքինվել վնասվածքից ու չի կարողանա օգնել իր թիմին Իտալիայի Ա Սերիայի 15-րդ տուրում կայանալիք «Նապոլի» – «Պեսկարա» հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:
Մակեդոնացի հարձակվողը մի քանի խաղ է՝ չի խաղում կոճի վնասվածքի պատճառով: Ըստ տեղեկությունների՝ նա դեռ հարյուր տոկոսով պատրաստ չէ խաղալ:






































