Անգլիական ֆուտբոլի լեգենդ Դևիդ Բեքհեմը, ВВС-ի հաղորդման համաձայն, պատրաստ է բանակցություններ սկսել ֆրանսիական «Մոնակո»-ի հետ, որը պատրաստ է ֆուտբոլիստին գայթակղիչ առաջարկ անել:
Ֆրանսիական թիմը համոզված է, որ կարող է ձեռք բերել Բեքհեմի տրանսֆերային իրավունքները:
Հարկ է նշել, որ Բեքհեմը, բացի այս առաջարկից, ունի մի շարք այլ առաջարկներ: Անգլիացին վերջնական որոշում կկայացնի մինչև տարեվերջ:







































