«Մալագա»-ի ֆուտբոլիստ Իսկոն, «Աթլետիկո»-ի դարպասապահ Կուրտուան ու «Միլան»-ի հարձակվող Ստեֆան Էլ Շարավին հավակնում են ստանալ Tuttosport Golden Boy մրցանակը, որը տրվում է Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու Սուրբ ծննդյան տոներից մեկ շաբաթ առաջ: Ընտրությունը կկատարի հատուկ կազմված ժյուրին, որն ընդգրկում է 30 լրագրողներ աշխարհի 20 երկրներից:









































