«Մետալիստ»-ի առաջատար ֆուտբոլիստներից մեկը` բրազիլացի Թայսոնը, կարող է տեղափոխվել «Չելսի»: Ըստ Globoesporte-ի տեղեկատվության` երեկ բրազիլացին ներկա է գտնվել ԱՊԼ-ի խաղարկության շրջանակներում կայացած «Չելսի» – «Ֆուլհեմ» (0:0) հանդիպմանը:
Հաղորդվում է, որ «արիստոկրատներ»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է 24-ամյա հարձակվողի իրավունքների դիմաց 12 մլն ֆունտ վճարել: Հարկ է նշել նաև, որ Աբրամովիչը և «Մետալիստ»-ի նախագահ Ալեքսանդր Յարոսլավսկին վաղեմի գործընկերներ են:











































