Gazzetta dello Sport-ի տեղեկությունների համաձայն` «Բարսելոնա»-ն հետաքրքրված է «Ռոմա»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի ծառայություններով:
Կիսապաշտպանն այնքան էլ հաջող մրցաշրջան չի անցկացնում հռոմեական ակումբում: Նա հարմար դիրք չի գտնում 4-3-3 սխեմայում, որը կիրառում է թիմի գլխավոր մարզիչ Զդենեկ Զեմանը:
22-ամյա ֆուտբոլիստը 8 հանդիպում է անցկացրել Ա Սերիայի շրջանակներում` հեղինակելով 2 գոլ: Ենթադրվում է, որ իտալական ակումբը 15 մլն եվրո կպահանջի բոսնիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Պյանիչը «Ինտեր» կամ «Տոտենհեմ» է տեղափոխվում:








































