Մախաչկալայի «Անժի»-ի տնօրեն Ռոբերտո Կառլոսը գովեստի խոսքեր է հասցեագրել Պերուի ազգային թիմի գլխավոր մարզիչ Սերխիո Մարկարյանին: Այդ մասին են հայտնում հարավամերիկյան լրատվամիջոցները:
Բրազիլացին վստահ է, որ պերուացիները հայկական ծագում ունեցող մասնագետի գլխավորությամբ հաջողություններ կգրանցեն:
«Մարկարյանը շատ հզոր մասնագետ է: Պարզապես պետք է լավ թիմ ունենալ և համբերատար լինել: Վստահ եմ, որ Պերուի ընտրանին հաջողություններ կգրանցի: Ակնկալում ենք, որ Մարկարյանի գլխավորությամբ թիմը կնվաճի 2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: Թիմի երկրպագուներն անհանգստանալու պատճառ չունեն»,- նշել է Կառլոսը:








































