Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի ընդդիմադիր խմբավորումներից «Ժողովրդավարական փոփոխությունների համար Ազգային կոորդինացիոն կոմիտեն» շոկային մեղադրանք է ներկայացրել Թուրքիային:
Նախագահ Բաշար Ասադի դեմ հանդես եկող այդ խմբավորման խոսնակ Հեյթեմ Մեննան Թուրքիային մեղադրել է Սիրիայի տարածք սաուդցի զինյալներ գործուղելու մեջ. «Ցավալի է, որ Թուրքիայի նման քաղաքական ուժերը նման կերպ վնաս են պատճառում մեր երկրին: Այդ ուժերի նպատակը միայն Սիրիան չէ: Մեր երկիրն այդ օղակի միայն մի մասն է»:
Թուրքական թերթի բնորոշմամբ՝ այս ընդդիմադիր խմբավորումը հանդիսանում է Սիրիայի ազգային դաշինքից հետո երկրորդ ամենակարևոր խմբավորումը: Այդ խմբավորումը ղեկավարում է Հասան Աբդուլ Ազիմը: Խմբավորումն իրենում ներառում է 13 ընդդիմադիր կուսակցություն:







































