Եգիպտոսի Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանները հայտարարել են, որ դադարեցնում են իրենց գործունեությունը՝ մինչև երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսին չեղյալ հայտարարի անցած շաբաթ իր ընդունած նոր սահմանադրական հռչակագիրը:
Ինչպես հաղորդել է «Ան-Նիլ» հեռուստաալիքը, հղում անելով դատական այդ ատյաններին, որոշումն ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ. 270 դատավորից, որոնք ներկա են եղել նիստին, միայն 19-ն են դեմ քվեարկել:
Հիշեցնենք, որ նախօրեին լիբերալ-դեմոկրատական ուժերի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել ողջ Եգիպտոսում:








































