Սերժ և Աննա Գոլոնների «Անժելիկան հրեշտակների մարքիզուհի» վեպի համանուն ֆիլիմի էկրանավորումից 50 տարի անց այն կրկին կհայտնվի էկրաններին: Հայտնի Միշել Մերսիեին նոր տարբերակում փոխարինելու է ֆրանսիացի դերասանուհի Նորա Արնեզեդերը:
Այժմ 23-ամյա Արնեզեդերի բախտն ավելի շատ է բերել, քան Մերսիեինը, քանի որ նա շիկահեր է, իսկ Մերսիեն իրականում թխահեր էր և ստիպված էր կրել հատուկ իր համար պատրաստված անթիվ- անհամար կեղծամները:
Ակնկալվում է, որ նոր Ժոֆրե է դառնալու Ժերար Լանվենը: Ֆիլմի բեմադրիչը Արիել Զեյթունն է:
«Անժելիկան հրեշտակների մարքիզուհի» ֆիլմի առաջին սերիան ցուցադրվել է 1956 թ. և մեծ ճանաչում է ձեռք բերել:
Այդ գրքի էկրանավորումն ավելի հաջող է ստացվել, քանի գիրքը. սիրավեպի հերոսները գրավել էին հանրության համակրանքը, և հանրությունը պահանջում էր շարունակություն: Արդյունքում՝ Գոլոնի հինգ գրքեր էկրանավորվեցին:
«Անժելիկան հրեշտակների մարքիզուհի» ֆիլմի առաջնելույթը տեղի է ունեցել Մուլեն Ռուժում, որին ներկա է եղել Կոկո Շանելը և ծափահարել է հոտնկայս:
Նորա Արնեզեդեր` «նոր» Անժելիկան
Միշել Մերսիեն` հայտնի «Անժելիկան
հրեշտակների մարքիզուհի» հայտնի ֆիլմում
Սիրող ամուսնու՝ Ժոֆրեի դերում Ռոբեր Օսսեյնին փոխարինելու է եկել Ժերար Լանվենը
Ֆիլիպ դյու Պլեսսին փոխարինելու է Թոմեր Սիսլեն (Կլոդ Ժիրոն և Թոմեր Սիսլե)








































