Ֆիննական Nokia հեռախոսներ արտադրող ընկերությունը մտադիր է ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Կանադայի դատարանների միջոցով հասնել Blackberry սմարթֆոնների վաճառքի արգելմանը։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Blackberry Research In Motion (RIM) ընկերության պատենտային արտադրանքի պահանջարկի աճն է Nokia-ին ստիպել նման քայլի դիմել։ Ըստ Nokia-ի՝ RIM-ն Wi-Fi տեխնոլոգիայով դիվայսներ արտադրելու իրավունք չունի, քանի դեռ չի կատարել արտոնագրային վճարները։
RIM-ն այս առթիվ մեկնաբանություններ չի տվել։
Ստոքհոլմի Առևտրային պալատի որոշումից հետո Nokia-ն դիմել է համապատասխան դատարաններ։ Շվեդական կազմակերպությանը առաջարկվել է դատավորի դերում հանդես գալ, երբ սկսվել են վեճեր RIM-ի հետ՝ բջջային հեռախոսներին և պլանշետներին անլար ակտիվ ցանցերի (WLAN) ինտերնետային կապ միացնելու համար ։
RIM–ը պնդում է, որ Nokia-ի հետ արտոնագրային համաձայնություններ են եղել, որ ինքը որոշակի տեխնոլոգիաներից օգտվելու համար վճարումներ չպետք է կատարի։
Nokia-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ միջոցներ են ձեռնարկել RIM-ի պայմանագրային պարտավորությունների խախտումների դեմ։ Հավելենք նաև, որ ընկերությունն արտոնագրեր է տրամադրել ավելի քան 40 այլ ընկերությունների։ Այդպիսի գործարքներից ստացված եկամուտը թույլ է տալիս պահպանել սեփական կապիտալի ծավալները։









































