Ֆրանսիայի առաջնության շրջանակներում կայացավ 14-րդ տուրի հերթական հանդիպումը:
Երկրի չեմպիոն «Մոնպելյե»-ն հյուրընկալել էր «Նիցա»-ին: Բավականին բարդ ու համառ պայքար ստացվեց խաղադաշտում: Երկու թիմերն էլ մարտական էին տրամադրված:
Այդ ամենը արտահայտվեց վերջնական հաշվի տեսքով: «Մոնպելյե»-ն կարողացավ երեք գոլ խփել ու հաղթել, իսկ «Նիցա»-ն պատասխանեց միայն երկու գոլով:
Մոնպելյե – Նիցա` 3:2
Գոլերը` Կաբելա, 29՛, Հերերա, 52՛, Տինյան, 83՛ – Բոսետի, 22՛, Բոտեակ, 66՛ – 11մ









































