Համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրանում է ավելի արագ, քան ավելի վաղ կանխատեսվում էր: Ցածրադիր առափնյա շրջանների բնակիչները ամբողջ երկրագնդում արդեն մոտ ապագայում կբախվեն ջրածածկ լինելու վտանգին` նախազգուշացնում են գերմանացի գիտնականները: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օգտագործելով վերջին արբանյակային տվյալները՝ Պոտսդամի կլիմայական փոփոխությունների ինստիտուտի հետազոտողները պարզել են, որ անցած 20 տարում օվկիանոսի մակարդակը տարեկան միջինը բարձրացել է 3,2 միլիմետրով, ինչը 60%-ով բարձր է ՄԱԿ-ի փորձագետների կանխատեսումներից:
Ստացված արդյունքները ներկայացվել են Կատարում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի համաժողովում:
Ներկայացված զեկույցում ասվում է, որ համաշխարհային միջին ջերմաստիճանը աճել է ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն:








































