Լեհաստանի Գերագույն դատարանն ընդունել է, որ կենդանիների ծիսական սպանդը հակասում է երկրի օրենսդրությանը և հետևաբար պետք է արգելվի: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով «Լեհական ռադոկայանին»:
Գլխավոր դատախազին հաջողվել է ապացուցել, որ կենդանիների ծիսական սպանդը թույլ տալու մասին 2004 թ. օրենքը, որը կիրառվում է իսլամում hալալի, իսկ հուդդայականությունում՝ կաշրուտի կանոններով, չի համապատասխանում 1997 թ. օրենքի կանոններին, որի համաձայն՝ կենդանուն կարելի է մորթել միայն շշմեցնելուց հետո:
Արգելքն ուժի մեջ պետք է մտներ նոր տարուց, սակայն 2013 թ. հունվարի 1-ից Եվրամիությունում սկսելու է գործել միասնական օրենք, որը պետք է փոխի այդ որոշումը: Նոր կանոնների համաձայն՝ կենդանիներին մորթելուց առաջ անպայման պետք է շշմեցնել, սակայն կրոնական ծիսակարգերի համար մորթելու դեպքում արվում են բացառություններ:
Լեհաստանում գոյություն ունի ոչ մեծ հրեական համայնք, իսկ մուսուլմանների թիվը հասնում է տասնյակ հազարների: Կրոնական ավանդույթների համաձայն պատրաստված միսը հիմնականում արտահանվում է Թուրքիա, Իսրայել և արաբական երկրներ: