Լոնդոնի «Չելի»-ի ֆուտբոլիստ Խուան Մատան հայտարարել է, որ իր թիմի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոյի՝ աշխատանքից ազատումն անարդար էր:
«Ինն ամսում Դի Մատեոն «Չելսի»-ին երկու տիտղոս պարգևեց: Սա շատ բարդ է, այնպես որ հարկավոր է նրա աշխատանքին հարգանքով վերաբերվել: Սակայն նա հեռացվեց. դա հերթական ապացույցն է այն բանի, թե ինչքան դաժան ու անարդար է երբեմն լինում ֆուտբոլը: Ընդամենը վեց ամիս առաջ մենք նվաճեցինք Չեմպիոնների Լիգայի գավաթը…
Ռոբերտոն շատ լավ մարզիչ է, ակումբի լեգենդ: Երկրպագուերը սիրում են նրան: Այոʹ, մենք դժվարին ժամանակներ ենք ունեցել, սակայն դրանք բոլոր թիմերում էլ լինում են:
Վտահ եմ՝ շուտով նա կրկին կմարզի»,- goal.com-ի փոխանցմամբ՝ ասել է Մատան:







































