Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն Իսպանիայում քննադատել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին.
«Այս աշխարհը երբեք չի մնացել բռնակալներին: Որքան արդար լինի քաղաքական գործիչը, այնքան դա շահավետ կլինի նրա համար: Իսկ նրանք, ովքեր անարդարություն են ցուցաբերում, միայնակ կմնան իրենց բռնակալության հետ: Արդյունքում, այդպիսին կլինի թե՛ Սիրիայի, թե՛ նրա ղեկավարության վերջը: Ես դա գիտեմ, և իրադարձությունների ընթացքը վկայում է այդ մասին»:
Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ կարող է անակնկալ մատուցել իր Գազա մեկնելու հարցում:









































