Մեքսիկացի մասնագետ Խավիեր Ագիրեն ներկայացվել է «Էսպանյոլ»-ի ֆուտբոլիստներին` որպես թիմի գլխավոր մարզիչ: Այդ մասին տեղեկացնում է իսպանական ակումբի մամլո ծառայությունը: Մարզչի հետ կնքած համաձայնագրի մանրամասները չեն հրապարակվում: Մասնագետն արդեն սկսել է իր աշխատանքը թիմում, որը հանդիսանում է երկրի առաջնության ետնապահը:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի ղեկավարությունն աշխատանքից հեռացրել էր նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին թիմի վատ արդյունքների պատճառով: Իսպանիայի առաջնության 13 տուրերից հետո իր ակտիվում ունենալով ընդամենը 9 միավոր՝ «Էսպանյոլ»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը:










































