Sunday, 05 07 2026
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին

2012թ. խելահեղ մրցաշրջանն ու Ֆետելի չեմպիոնական վերջակետը. Սպորտ

«Ֆորմուլա-1»-ի 2012թ. մրցաշրջանն իսկապես խելահեղ ստացվեց: Մինչև վերջին՝ Բրազիլիայի Գրան պրին չեմպիոնական պայքարը շարունակվում էր (ինչպես և Սան Պաոլոյի 2007թ. Գրան պրիում, որը գրվեց «Ֆորմուլա-1»-ի պատմության էջերում):

Մրցաշրջանն այնքան անկայուն էր (առաջին 7 Գրան պրիներում տարբեր ավտոարշավորդներ էին հաղթել), որ հիշեցնում էր 1982 թվականը, երբ Ռոսբերգը աշխարհի չեմպիոն դարձավ՝ իր ակտիվում ունենալով ընդամենը 1 հաղթական Գրան պրի: Չեմպիոնի անունը հայտնի էր դառնալու 306 կմ երկարություն ունեցող «Ինտերլագոս» անվանումը կրող վազքուղում: Մեկնարկային դրաման, եղանակային անբարենպաստ պայմանները, տակտիկական համարձակ քայլերը, Հյուլկենբերգի՝ առաջատարի դիրքում հայտնվելը և նրա ճակատագրական սխալը… Այս ամենը տեղի ունեցավ «Ֆորմուլա-1»-ի եզրափակիչ՝ Բրազիլիայի Գրան պրիում:

Հիանալի մեկնարկեցին Հեմիլթոնը, Մասան, Ֆետելը: Գերմանացին ամեն ինչ անում էր բախումներից խուսափելու համար, իսկ «Մաքլարեն»-ի ավտոարշավորդներ Լուիս Հեմիլթոնն ու Ջենսոն Բատոնն աստիճանաբար ամրապնդում էին առաջատարի դիրքը: Ֆերնանդո Ալոնսոն երկրորդ շրջանում կրկնակի շրջանցման արդյունքում հայտնվեց երրորդ տեղում, սակայն թույլ տված սխալի պատճառով կրկին վերադարձավ հինգերորդ տեղ: Ֆետելը երկրորդ շրջանն ավարտեց 6-րդ հորիզոնականում: Այնուհետև փոխվեցին եղանակային պայմանները: Հորդառատ անձրևի պատճառով մրցարշավի տնօրինությունը որոշեց վազքուղի դուրս բերել նաև անվտանգության մեքենա: Այդ ժամանակ Հյուլկենբերգն ու Բատոնը հսկայական առավելություն ունեին հակառակորդների նկատմամբ:

31-րդ շրջանում հիանալի գործեց Ֆելիպե Մասան՝ Ֆետելին ու Կոբայասիին շրջանցելուց հետո հայտնվելով 5-րդ տեղում: Հյուլկենբերգը, Հեմիլթոնը, Բատոնն ու Ալոնսոն կազմում էին առաջին քառյակը: 48-րդ շրջանում Հյուլկենբերգը սխալվեց շրջադարձ կատարելիս: Լուիս Հեմիլթոնն անմիջապես օգտվեց մրցակցի սայթաքումից ու հայտնվեց առաջին հորիզոնականում: 52-րդ շրջանում բոլիդի անվադողերը փոխեց Ֆետելը (տեղադրեց մեդիում), որից հետո հայտնվեց 10-րդ տեղում: Գերմանացին և նրա թիմը սխալվել էին, քանի որ շուտով նա կրկին փոխեց անվադողերը (տեղադրվեցին միջանկյալ անվադողեր): Լրացուցիչ փիթ-ստոպը նրանից 29 վայրկյան խլեց: Այդ ժամանակ խափանվել էր ռադիոկապը և գերմանացին ոչ մի կերպ չէր կարողանում հաղորդակցվել իր թիմի հետ: 55-րդ րոպեին Հյուլկենբերգը դիմեց հակահարձակման և փորձեց ետ բերել առաջին հորիզոնականը, սակայն բախվեց Հեմիլթոնի բոլիդին: Սթյուարդներն արձանագրեցին, որ Նիկոն մրցումից դուրս է թողել Լուիսին և Հյուլկենբերգի համար նշանակեցին փիթ-լեյն:

Պիլոտներն ընթանում էին հետևյալ դասավորվածությամբ՝ Բատոն, Մասա, Ալոնսո, Ուեբեր, Հյուլկենբերգ, Շումախեր, Ֆետել, Կոբայասի, Վերն, Դի Ռեստա: Մասան երկրորդ տեղը զիջեց Ալոնսոյին, սակայն դա իսպանացուն բավական չէր չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար, քանի որ Ֆետելը Շումախերին շրջանցելուց հետո ընթանում էր իրեն ձեռնտու 6-րդ տեղով: Բատոնը, Ալոնսոն ու Մասան բարձրացան պատվո հարթակին, իսկ Ֆետելն իր թիմակիցների հետ տոնում էր 3-րդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսը: Այսպիսով՝ Ադրիան Նյուիի պատրաստած բոլիդը կրկին անգերազանցելի էր: Չեմպիոնական անընդմեջ շարքով գերմանացուն գերազանցում են միայն Ֆանհիոն (4 տիտղոս) և Շումախերը (5 տիտղոս):

«Դժվար է բառերով նկարագրել կատարվածը: Շատ ծանր մրցաշրջան էր, իսկ եզրափակիչ մրցումը համապատասխան վերջաբան էր: Բրազիլիայի Գրան պրին ամենադժվարն էր իմ մարզական կարիերայում: Ուրախ եմ, որ նման պայքարի արդյունքում դարձա աշխարհի չեմպիոն»,- հայտարարել է Ֆետելը:

«Ցանկանում եմ նշել, որ հպարտանում եմ իմ թիմով: Մենք ֆանտաստիկ մրցաշրջան ենք անցկացրել: Որոշ մրցումներում մեր բախտը չբերեց, որը ճակատագրական եղավ չեմպիոնի կոչման համար պայքարում, բայց բոլորս անում էինք հնարավորը՝ բարձունքին հասնելու համար: Տեսնենք` ինչ արդյունքի կարող ենք հասնել հաջորդ մրցաշրջանում, որի մեկնարկը սարերի ետևում չէ: Այս մրցաշրջանը ստացված եմ համարում, քանի որ առանց իդեալական բոլիդի կարողացանք պայքարել չեմպիոնի կոչման համար»,- նշեց Ալոնսոն:

«Հիանալի մրցում էր: Ես երբեք չեմ հանձնվում և պայքարում եմ մինչև վերջ: Հետաքրքիրն այն է, որ իմ վերջին մրցման արդյունքում 7-րդ տեղում էի: Նույն արդյունքը գրանցվեց նաև իմ առաջին ավտոարշավում՝ 308 Գրան պրիից առաջ: Շնորհավորում եմ Ֆետելին չեմպիոնական երրորդ տիտղոսի կապակցությամբ: Ես հպարտանում եմ նրանով: Չնայած, որ մրցումը եղանակային անբարենպաստ պայմաններում էր ընթանում, մեծ բավականություն ստացա Գրան պրիին իմ վերջին մասնակցությունից: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհալակություն հայտնել թիմակիցներիս ու երկրպագուներիս՝ այս տարիների ընթացքում ցույց տված աջակցության համար»,- հայտարարեց Շումախերը, որն իր առաջին չեմպիոնական տիտղոսը նվաճեց 25 տարեկանում (Ֆետելն այդ հասակում արդեն աշխարհի եռակի չեմպիոն է):

Այսպիսով՝ Ֆետելը դարձավ «Ֆորմուլա-1»-ի պատմության մեջ ամենաերիտասարդ աշխարհի եռակի չեմպիոնը (25 տարեկան, 4 ամսական և 22 օրական):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում