AS-ի տեղեկությունների համաձայն` «Ռեդ Բուլ»-ի գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը կարող է կորցնել «Ֆորմուլա-1»-ի 2012 թվականի մրցաշրջանի չեմպիոնի տիտղոսը` Բրազիլիայի Գրան-պրիի ժամանակ արգելված շրջանցում կատարելու պատճառով:
Երեքշաբթի հրապարակվել են տեսանյութեր և լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է Ֆետելը շրջանցում «Տօro Rosso»-ի բոլիդներից մեկն այն ժամանակ, երբ մայրուղում վառվում էին շրջանցումն արգելող դեղին լույսերը:
Եթե տվյալ խախտումը հաստատվի, գերմանացին կարող է 4 միավոր կորցնել, և իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն կգերազանցի նրան` նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
«Ֆերարի»-ն դեռևս չի պատրաստվում հայց ներկայացնել, սակայն նրանք բողոքարկելու ժամանակ ունեն` մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը: