Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, հաղթելով «Ալկոյանո» թիմին 3:0 հաշվով, տարավ իր մարզչական կարիերայում 400-րդ հաղթանակը:
Նշենք, որ պորտուգալացին մարզել է 6 ակումբներ` «Բենֆիկա» (6 հաղթանակ), «Լեյրա» (9 հաղթանակ), «Պորտու» (91 հաղթանակ), «Չելսի» (124 հաղթանակ), «Ինտեր» (67 հաղթանակ), «Ռեալ» (103 հաղթանակ):
Այս խաղում հաղթելով` «Ռեալ»-ը դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ, որտեղ իր մրցակցի անունը կիամանա այսօր:









































