Ֆրանսիական իշխանություններն այցելության համար փակել են Բյուգարաշ լեռը, որը համարվում է առաջիկա աշխարհի վերջի հիմնական ապաստաններից մեկը: Քաղաքի ղեկավարությունը հայտարարել է, որ չի կարող ապահովել բոլոր ցանկացողների անվտանգությունը:
Բյուրգարաշ լեռը փակ է լինելու մինչև դեկտեմբերի 22-ը: Իսկ արգելքի պահպանմանը հետևելու է գրեթե հարյուր ոստիկան:
Համարվում է, որ Բյուրգարաշը գերբնական ուժ ունի և պաշտպանում է իր բնակիչներին աշխարհի վերջից: Համաձայն ավանդության՝ նրա ստորգետնյա հատվածում դարպասներ կան, որոնք տանում են այլ աշխարհ:
Բացի այդ՝ աշխարհի վերջին սպասող մարդիկ հավատում են, որ այդ լեռան գագաթին իջնելու է այլմոլորակայինների նավը, որը բոլորին իր հետ կտանի: Նախաձեռնող ամերիկյան գործակալությունները իրենց հաճախորդներին մի ուղղությամբ չվերթներ են առաջարկում: Նրանք, ովքեր կգնեն այդ չվերթները դեկտեմբերի 21-ի համար՝ կմեկնեն Ֆրանսիա այլմոլորակայիններին սպասելու:







































