Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

«Հենց սկզբից խայտառակ լինելը ձեռնտու չէ Հովիկ Աբրահամյանին»

Նախօրեին տեղացած առատ կարկուտի պատճառով, ինչպես հայտնի է, տուժել է ոչ միայն Լոռու մարզը, այլև Շիրակը: Եվ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին ասֆալտի վրա կանգնած փորձում էր գնահատել մարզի բնակիչների կրած վնասները: Սակայն ինչպես ցույց են տվել նմանատիպ նախկին դեպքերը, գյուղացիներին առանձնապես հավատ չի ներշնչում նման խոստումները:

Դրա վառ ապացույցն այն է, որ ոչ վաղ անցյալում նմանատիպ մտահոգ հայացքներով պաշտոնյաների մի խումբ էլ այցելեց Արարատի մարզ, ծանոթացավ, որ ծիրանի բերքը 100 տոկոսով ոչնչացել է, խոստացավ, որ համապատասխան օգնություն կտրամադրվի, բանկերը կհետաձգեն վարկերի գանձումը, բայց ցանկացած արարատցի այսօր կարող է փաստել, որ որևէ արտոնությունից չի օգտվել:

Նմանատիպ իրավիճակ ստեղծվելու է նաև Շիրակում, և վարչապետի հետ ճակատ-ճակատ կռիվ տվող գյուղացու օրինակը դրա վառ ապացույցն է: Նա Հովիկ Աբրահամյանից պահանջում էր՝ եթե այդքան մտահոգ է, գնալ տեղում՝ դաշտում ծանոթանալ վնասի չափին, ոչ թե ասֆալտի վրա կանգնած: Գյուղացու համառ ջանքերից հետո նոր միայն վարչապետը իր շքախմբով այցելեց դաշտ: Իսկ եթե չլիներ այդ համառ գյուղացին, ապա նա տեղում, բավական մտահոգ հայացքով կլսեր տուժածներին, խոստումներ կտար ու կգնար:

Ամեն դեպքում, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը լավատեսորեն է տրամադրված վարչապետի կողմից Շիրակի մարզում կարկտահարությունից տուժած բնակիչներին տրված խոստումների առնչությամբ: «Ինձ թվում է՝ Հովիկ Աբրահամյանը ջանքեր կներդնի, որ իր խոսքի տերը լինի: Իսկապես մտածում եմ, որ կփորձի իր խոսքի տերը լինել, բայց թե ինչպես՝ չգիտեմ: Գուցե բանկերին կկարողանան համոզել, որ վարկերն ինչ-որ ձևով սառեցվեն, կամ հետաձգվեն, որ կարողանան փակել: Ես վստահ եմ, որ գյուղացիները բողոքները հասցրել են վարչապետին, մարզպետն էլ է լավատեղյակ: Ամեն ինչ գիտեն, ծանոթ են վիճակին, տեսնենք, թե ինչ կանեն,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բարսեղյանը՝ հավելելով,- որպես նոր նշանակված վարչապետ, ինձ թվում է, որ պետք է ջանքեր ներդնի, որովհետև հենց սկզբից խայտառակ լինելը իրեն ձեռնտու չէ: Եթե լիներ, ասենք, մի 5 տարվա վարչապետ, կարող է՝ բոլորովին էլ չգար էս կողմ, բայց մարզպետը, ինչպես երևաց, կարողացել էր բացատրել, որ պիտի գա: Չգիտեմ, նոր կառավարություն է, և երևի փորձում են սևերես չլինել, և կփորձեն մի բան անել, որ գյուղացիները չդժգոհեն, քանի որ ճամփա փակել իրենց ձեռ չի տալիս և չեն կարող, ասենք, ծիրանն արտահանել փակ ճանապարհների պարագայում»:

Եթե կառավարությունն էլ չաջակցի Շիրակի մարզի տուժած գուղացուն, ապա Շիրակի մարզից պատգամավոր ընտրվածները՝ Աշոտ Աղաբաբյանը, Արման Սահակյանը, Մարտուն Գրիգորյանը, որը նաև ԱԺ գյուղատնտեսական հանձնաժողովի անդամ է, Սուքիաս Ավետիսյանը, պետք է որ իրենց աջացկությունը ցուցաբերեն տուժածներին, քանի որ բոլորն էլ գործարար են և մեծ ունեցվածքի են տիրապետում:

«Առաջին լրատվականը» փորձեց նրանցից պարզել, թե ինչպես են պատրաստվում աջակցել իրենց ընտրողներին, սակայն նրանցից և ոչ մեկը Հայաստանում չէր: Մեր զանգերին պատասխանեց միայն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, որն ասաց, թե Հայաստանում չլինելու պատճառով ծանոթ չէ կարկուտի հասցրած վնասներին, բայց ծանոթանալուց հետո իր ուժերի ներածին չափով կօգնի: «Վերադառնալուց հետո անպայման կծանոթանամ վնասի չափին և իմ ուժերի ներածի չափով, ինչով որ կարողանամ՝ կօգնեմ տուժածներին, իհարկե, բա ինչ պետք է անենք»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում